Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վախճանվել է Հրաչյա Մաթևոսյանը

Վախճանվել է Հրաչյա Մաթևոսյանը
29.06.2016 | 23:12

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ականավոր արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: Ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում («Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան»)։

Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։ Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ